▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Շահբազյանի ՎԵՐՋԸ

Նախորդ փուլում, երբ Քրիստինե Պեպելյանը հերթական ստորությունն արեց, ակնհայտ ավելի լավ երգած Լեոնային դուրս թողնելով նախագծից եւ կրկին առաջ տանելով իր բեք-վոկալիստին եւ ընկերուհուն, մենք մտադրված ոչինչ չգրեցինք: Չգրեցինք, որովհետեւ գիտեինք, թե ինչ է լինելու կիսաեզրափակչում:

Իսկ կիսաեզրափակչում տեղի ունեցավ հետեւյալը` երեւաց Անահիտ Շահբազյանի ով լինելը: Մինչ այս փուլ, նրա մարզիչը խղճահարությունից ելնելով եւ թքած ունենալով, որ իր դիմակը պատռվում է, թուք ու մուրի միջով անցնելով, Շահբազյանին «հասցրեց» մինչեւ կիսաեզրափակիչ: «Հասցրեց» բառը մտադրված ենք չակերտների մեջ գրել: Սակայն երբ եկավ իսկության պահը, երբ պետք է երեւար թե ժողովուրդն ինչպես է վերաբերվում Անահիտ Շահբազյանին, երբ պետք է երեւար, թե ինչ կարող է անել Շահբազյանն առանց Քրիստինեի, ամեն ինչ իր տեղն ընկավ: Նախագծի ապագա հաղթող Աննա Խանչալյանն ուղղակի ջախջախեց նրան:

Ոչ մի ուրիշ զույգում չեղավ այսպիսի տարբերություն, ընդամենը 22 տոկոս՝ ի դեմս Աննայի 78-ի: Ակնհայտ դարձավ, որ մարդիկ ամեն ինչ վաղուց արդեն հասկացել են եւ նկատել են նրա կեղծավորությունն եւ Քրիստինե Պեպելյանի հետ արած ՖԱՐՍերը:

Նրա «հրեշտակային կերպարն» այլեւս ոչ ոքի չի խաբի: Իսկ նրա հերթական խայտառակ ելույթը, համեմված անտեղի եւ ֆալշ ղժղժոցներով, դարձավ հերթական ապացույցն այն բանի, որ Անահիտ Շահբազյանը, որպես երգչուհի վաղուց արդեն գոյություն չունի, քանի որ ուղիղ եթերի ժամանակ հնարավոր չէ մաքրել նրա երգած ֆալշերը, ինչպես ԴԱ ԱՐՎՈՒՄ ԷՐ ՈՂՋ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ:

Ամեն ինչ բացահայտվեց, իսկ ժյուրիի ծափահարությունները լոկ խղճահարության արտահայտում էր եւ հարգանք մաեստրո Արթուր Գրիգորյանի հանդեպ, ում Անահիտը քծնվեց նախորդ փուլում, բայց դա էլ նրան չհաջողվեց, քանի որ Գրիգորյանի երգը նա կրկին քանդակեց: Հավատացեք, որ մենք վաղուց ենք այս ոլորտում եւ երգեցողությունից՝ համեստ ասած, «ինչ-որ բան» հասկանում ենք: Ահա եւ ՎԵՐՋ:

Վերջ խղճուկ Անահիտ Շահբազյանի համար, ով ինքն էլ վաղուց արդեն ամեն ինչ հասկացել է: Միակ ափսոսալին այն է, որ ցանկացած գնով հաջողության հասնելու նրա մոլուցքի պատճառով, տուժեցին մի քանի շատ տաղանդավոր երեխաներ:

Սակայն Աննա Խանչալյանին հաղթելը, Պեպելյանի ուժերից վեր էր, քանի որ ինչպես մենք գրել ենք դեռ նախագծի կույր լսումների ժամանակ, Արմենիա ՏՎ-ն, մինչ այս ՖԱՐՍ նախագիծն էլ որոշել էր, որ «Հայաստանի Ձայն»-ի 2-րդ եթերաշրջանի հաղթողը լինելու է Աննա Խանչալյանը:

Երաժշտական  քննադատ  ֆեհսբուքյան էջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more