▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննայի օգնականը գյուղական զբոսաշրջությունով ա զբաղվում, մեսենջերով հրավեր ա ուղարկում»

«Հանդիպման թեման վերաբերվում է մեդիա գրագիտությանը, և հրավերն ուղարկվել է մեդիա անգրագիտության դրսևորումներով, որովհետև հրավերն ուղարկվել է մեսենջերով»,- այսպիսի գնահատական հնչեցրեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դեկտեմբերի 23-ի ասուլիսում՝ մեկնաբանելով Աննա Հակոբյանի անունից լրատվամիջոցներին ուղարկված հրավերը՝ «Կրթվելը նորաձև է» արշավի հանդիպում-քննարկմանը։
Նրա խոսքով, լրատվամիջոցները պաշտոնապես գրանցված են, դրանց մեծամասնությունը հավատարմագրված է Կառավարությունում, Ազգային ժողովում, այսինքն՝ նրանք ունեն հասցեներ, էլեկտրոնային փոստի հասցեներ։ «Եվ մեկ էլ պարզվում ա, որ «Իմ քայլը» հիմնադրամում տնօրենի օգնական աղջիկը գյուղական զբոսաշրջությունով ա զբաղվում, մեսենջերով հրավեր ա ուղարկում Աննա Հակոբյանի անունից»,- նշեց Ղազարյանը։
Նրա բնորոշմամբ, հետաքրքիրն այն է, որ հրավիրողը «Իմ քայլը» հիմնադրամն է, բայց հանդիպման վայրը կառավարական ամառանոցն է։ «Հայաստանում քանի՞ հատ հիմնադրամ կա․ մի ժամանակ ինքը (Աննա Հակոբյանը-խմբ․) նախագահն էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի, որի տնօրենը հիմա այլ մարդ ա, ինքը կարա՞ լրատվամիջոցներին հրավիրի կառավարական ամառանոցում հանդիպման»,- ասաց Ղազարյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more