▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գեղարքունիքի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է կացնահարված 66-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more