▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում դաշտում կանաչի հավաքող աղջիկն անզգուշությամբ կանգնել է ականի վրա ու պայթել

Երեկ Արարատի մարզում 33 ամյա աղջիկ է ականի պայթյունի հետևանքով զրկվել ոտքից: Վերջինս գյուղին մոտ դաշտում կանաչի հավաքելիս է եղել, երբ անզգուշությամբ ոտքը դրել է ականի վրա

Այս տեղեկությունը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը

 «Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքըՀանգամանքները պարզվում ենՆախապատրաստվում են նյութեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more