|
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախը ցանկացած պատրվակով թուրքին հանձնողն ու այն ուրացողը կհանձնի ու կոչնչացնի ամեն ինչ՝ եկեղեցի, Սյունիք, ատոմակայան, ճանապարհ, միջանցք։ Ամեն ինչ։
Սա քաղաքական լոզունգ չէ, սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եթե չեք հասկանում, ուրեմն ոչինչ չեք հասկանում Հայաստանից ու հայկականից։
Հ.Գ.
Ամենայն Հայոց կաթողիկոսը վախենալու բան չունի. նա քրիստոնեական խոնարհությամբ շարունակում է իր առաքելությունը։ Հաստատ գիտեմ։
Մնաց մենք էլ չվախենանք ու հաստատակամ լինենք մեր հավատում ու առաքելության մեջ»:
***
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ հարցում որևէ կարմիր գիծ չունեցողը գնալու է մինչև վերջ. եվ դա շատ սպասելի էր, տրամաբանական ու խելամիտ:
Երբ ինքն ասում է՝ պետությունը ես եմ, նա սխալ չի ասում, քանի որ ուժայինների ու դրսի օգնությամբ, օֆշորների կուռատորների միջոցով, գաղտնալսումների ու նման նյութերով նա կարողանում է մի շարք շրջանակների կառավարել, կալանավորել, վախեցնել և այլն:
Դե հիմա դուք էլ մտածեք, թե պատրա՞ստ եք հանուն հայրենիքի, պետության, հավատքի ու պետականության, գոյության, արժանապատվության ու հանուն ինքնության գնալ մինչևէ վերջ: Էդ գնալ մինչևէ վերջը թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով:
Իրականում 2018-ից ի վեր այլ հարց չի եղել հայկական քաղաքական օրակարգում:
Գնահատականներ ու անուններ չեմ տա, իմաստ էլ չկա, սակայն հենց էս մի հարցին պատասխանելով ու քայլ անելով կորոշվի, ով կկրի, ով որտեղ կհայտնվի, ինչ կմնա ու վերջում ինչ կլինի:
Ի դեպ, էպշտեյնի գործի մեջ նորածին երեխաների մատակարար հետխորհրդային ի՞նչ երկրներ կային»:
***
|
|
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Ոմանք զարմացած են, ոմանք՝ տարակուսած, ոմանք կայֆ են բռնում հայերի վրա։
Դե ինչ, մենք էլ ենք կարող կայֆ բռնել արևմտյան քաղաքակրթության արժեքների, սկզբունքայնության, օրենքի իշխանության, MAGA շարժման "քրիստոնեական" արժեքների վրա, երբ տեսնում ենք, թե ինչպես են աջակցում Մոլագարին։
Հ.Գ. Աբդուլ Համիդի Զուլումի (հայերի կատորածների, որոնք սկսվեցին Զեյթունի ապստամբությունից հետո), պատճառներից մեկը արևմտյան, հիմնականում ֆրանսիական պարտքերի մարումից Օսմանյան կայսրության հրաժարումն էր` կառավարությունն ուղղակի ի վիճակի չէր։
Երբ հայ հեղափոխականների, որոնք փոխկապակցված էին արևմտյան ծառայությունների հետ, ապստամբության հետեւանքով սկսեցին կոտորել հայ բնակչությանը, ֆրանսիական մամուլը լի էր խեղճ հայերի ու թուրքական վայրագությունների մասին նյութերով։ Սակայն, երբ Ստամբուլը վերստանձնեց իր պարտավորությունները, մամուլը մոռացավ հայերի դժբախտությունների մասին, գործարքն արդեն կայացել էր։
Հ.Գ. Պետք է վերջացած հիմար լինել, որպեսզի միջազգային հարաբերությունների առումով հավատալ ինչ -որ արժեքների, պայմանագրերի ու սկզբունքների, առավել եւս, որ մեր աչքի հերթական անգամ օգտագործում, ու հետո զոհաբերում են քրդերին»:
|