▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժանապատվություն ու Հայրենիք հետ բերել․․․Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ անկախության օրվա առթիվ «Եռաբլուր» է այցելել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Խոսելու շատ սիրտ չունեմ այսօր, որովհետև այդքան ցավ, տառապանք, հիասթափություն, կեղծավորություն կա մեր մեջ, որ պիտի դուրս գա 33 տարի անց»,- ասել է նա։ «Մեր պատմությունը շարունակվում է, այստեղ ամփոփված են մեր հերոսները, ովքեր տվեցին իրենց կյանքը հայրենիքի համար։ Դա մենք պետք է իմաստավորենք մեզ փոխելով՝ վերից վար, ձախից աջ, իշխանությունից ընդդիմություն։ Բոլորիս մոտ կա այդ տենչանքը, որ ապրենք իրավական, անկախ, ոչ թե հռետորաբար ինքնիշխան Հայաստանում, այլ իրապես ամենապատկան ՀՀ-ում»,- հավելել է Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more