▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա։

«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Արսեն Խառատյանի փոխանցած տեղեկության համաձայն, ինքը հիմա Եվրոպայում է։ Նա Վրաստան էր ժամանում Լյուքսեմբուրգից։ Օդանավակայանում գտնվելու ընթացքում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսային կապից։

«Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ` եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր», - նշել է Խառատյանը։

Նա մանրամասնել է, որ ոչ ոք իրեն չի բացատրել, թե ինչու են արգելում նրան մուտք գործել Վրաստան։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more