▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արարատում. ծնողները ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին. նրա վիճակը ծանր է

Shamshyan.com-ը գրում է. Նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսից իջել է և ճանապարհի մյուս հանդիպակաց գոտում նրան սպասել են ծնողները և ակամա վերջիններս ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Colt-ը հաշվառված է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Անտոնյանի անվամբ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more