▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գյումրիում. 16-ամյա դանակահարված տղան հոսպիտալացվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Հ. Գ.-ն է։

Հիվանդանոցում բժիշկները Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ բացատրություն տալու։ Կարճ ժամանակ անց Կումայրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Հ. Գ.-ին նույն օրը երեկոյան իրենց տան բակում կատակելիս իր մոտ եղած գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է Գյումրի քաղաքի բնակիչ՝ տեղի թիվ 18 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դ. Պ.-ն։

Մանրամասները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more