▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Վանաձորում. 51-ամյա տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Դիմաց թաղամասում գտնվող տներից մեկի հարակից խորդանոցից հրազենային վնասվածքով տղամարդու դի է տեղափոխել հիվանդանոց:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել Ոստիկանութւան Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են 51-ամյա Ղազար Ա.-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ որսորդական հրացանով ինքնասպան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more