▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 10-րդ դասարանի աշակերտին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 29-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 14-ամյա Դ. Շ.-ի մարմնական վնասվածք ստանալու փաստով:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս նշված կենտրոն է տեղափոխվել «ձախ բազկի վերին երրորդականի առաջնային մակերեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներին Դ. Շ.-ի հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում՝ խաղալիս վայր ընկնելու հետևաքով, մինչդեռ 1 օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում պարզել են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի սահմաններում Այգեստան թաղամասում Դ. Շ-ին դանակով հարվածել է 16-ամյա Տիգրան Մ.-ն, ով հայտնաբերվել և ծնողի հետ հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունք, որտեղ բացատրություն տալուց հետո կասկածյալը հանձնվել է ծնողներին:

Ըստ տեղեկությունների՝ դանակահարվածն ու դանակահարողը սովորում են Երևանի թիվ 3 ավագ դպրոցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more