▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար ՌԴ Սարատովի մարզում. զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը՝ վիրավոր են

ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։ Այդ մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more