▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց տեսագրության «հերոս» ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարությանն ու , մասնավորապես, նշել է.

«ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երեւույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետեւանքներով: Պահանջում ենք...» եւ այլն, եւ այլն:

Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:

Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք եւ ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:

Ոստիկանությունը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more