▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկի որդին պատմում է, թե ինչպես են բերման ենթարկել հորը

galatv.am-ը գրում է, որ երեկ ձերբակալված «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող, գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը,  պատմել է, թե ինչպես են իր հորը բերման ենթարկել: Նա  ասել է, որ սեպտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում  իր հորը դուրս են կանչել և իբր հրավիրել զրույցի 4 քաղաքացիական հագուստով անձինք, որից հետո  նրան  անհայտ ուղղությամբ տարել են իրենց մեքենայով:  Նորայր Ավետիսյանն ասում է, որ իրենք  միայն հաջորդ օրը  առավոտյան  են իմացել,  որ  հայրը գտնվում է ռազմական ոստիկանությունում: Այնտեղից քննիչը զանգահարել է  իրեն և  Վոլոդյա Ավետիսյանի անձնագիրն է  պահանջել:  Նորայրը տարել է անձնագիրը, տեսակցել հոր հետ, հայրն ասել է, որ  նորմալ է  զգում  իրեն:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված Վոլոդյա Ավետիսյանի  նստացույց են սկսել Վարդենիսի և Գյումրիի ազատամարտիկները: 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more