▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի կարող Փաշինյանը ՏԷՑ-ի կռուգից մեկին վերցնի, ասի՝ «էսօր ինքն ա կինս, դավա՛յ, Լեքսուս առեք սրա համար»»

«Ընտանեկան օրենսգրքի հոդված 9-ը սահմանում է ամուսնություն կնքելու կարգը․ «Ամուսնությունը կնքվում է ՔԿԱԳ իրականացնող մարմիններում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ»,- նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նա և Աննա Հակոբյանը պաշտոնապես ամուսնացած չեն։
Ղազարյանի խոսքով, ամուսինների իրավունքները ծագում են պետական գրանցման պահից, այսինքն եթե Աննա Հակոբյանը Փաշինյանի կինը չէ, նա չի կարող հանդիսանալ պետական պահպանության օբյեկտ։ «Չի կարող Նիկոլ Փաշինյանը ասի՝ քշեք Բանվորի արձանից մինչև ՏԷՑ-ի կռուգ, ճամփին մեկին վերցնի, տանի, ասի՝ «էսօր ինքն ա իմ կինը, դավայ, Լեքսուս առեք սրա համար, պետական պահպանություն դրեք, 20 հոգի թիկնապահ դրեք, մենակ ավտոն արժե 135 հազար դոլար»,- ասաց Ղազարյանը։

Դիտեք նաև՝

***

«Եթե դու կրթությունը նորաձև ես համարում, թրենդ ես համարում, գնա մարդուդ կրթի, տղայիդ կրթի՝ սկի տեղը չգիտես»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավը։ «Օրինակ, մեկը էսօր իրեն հարցում անի, ասի՝ մայր ես, կարա՞ս ասես՝ տղադ ո՞ւր ա, վերջին անգամ դու դրան տեսե՞լ ես․ ձվածեղը սարքել ես՝ մարդդ կերել ա, տեսել ենք, բայց որ դու ձվածեղ ես սարքել՝ տղադ ա կերել, էտի հլը մենք չենք տեսել»,- ասաց Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more