▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծիծեռնակաբերդի բլուրում հնչեց ցեղասպան Թուրքիայի օրհներգը»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երեկ արվեց այն, ինչ պետք է արվեր։ Ինչի մասին և զգուշացնում էի։
Ծիծեռնակաբերդի բլուրում, Ցեղասպանության հուշահամալիրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հնչեցվեց ցեղասպան Թուրքիայի օրհներգը և վեր խոյացավ Թուրքիայի դրոշը` ի պատիվ թուրք զինվորական ըմբիշի հաղթանակի։ Դահլիճում գտնվող հայ զինվորների ու պետպաշտոնյաների ներկայությամբ։
Այն ինչ ծրագրված էր անել, արվեց։ Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց»։

Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, մասնակցում 24 երկրների շարքում է նաև Թուրքիան։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more