▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ու ողբերգական դեպք Տավուշի մարզում. վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. 5-ամյա երեխան մահացել

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

 

 

 

 

 

Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 մակնիշի 58 ԼՕ 180 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Բերդավան գյուղի բնակիչներ, 36-ամյա Սիրանույշ Ասլիկյանին, 9-ամյա Դավիթ Աթաբեկյանին և 5-ամյա Հայկ Աթաբեկյանին։

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածներից Հ. Աթաբեկյանը տեղում մահացել է, իսկ Դ. Աթաբեկյանն ու Ս. Ասլիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում մահացածի և վիրավորների հարազատները փորձել են դատաստան տեսնել վարորդի՝ Ս. Սարուխանյանի հետ՝ հարձակվելով նրա վրա, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more