▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում նշված դպրոցի միջանցքում Հարություն Հ-ին անզգուշությամբ մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի սան՝ 15-ամյա Ստեփան Ա-ն, ով ծնողի հետ հրավիրվել է ոստիկանություն։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է նշված դպրոցի 9-րդ դասարանում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more