▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՕԿ-ը, «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն կմտնեն ԱԺ՝ եթե ընտրությունները կիրակի լինեն և ազատ․  Gullap

Վարդան Ղուկասյանի կուսակցությունը՝ ԴՕԿ-ը, «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն կմտնեն ԱԺ՝ եթե ընտրությունները կիրակի լինեն և ազատ․  Gullap

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք». Gallup international association-ի կողմից իրականացված հարցմանը մասնակցած 1100 քաղաքացիներից՝

16,5 տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

6,4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքը,

5,9 տոկոսը նշել է՝ ԴՕԿ կուսակցությունը,

2,2 տոկոսը նշել է՝ ԲՀԿ-ին,

2,1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ»-ին,

1,5 տոկոս «Հանրապետություն» կուսակցությանը,

0,3 տոկոսը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությանը,

0,3 տոկոսը՝ ԼՀԿ-ին,

0,2 տոկոսը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը,

0,2 տոկոսը՝ Ազգային-ժողովրդավարական բևեռին,

1,2 տոկոսը նշել է՝ այլ կուսակցության։

30,1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին,

17,1 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել,

11,5 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել,

4,6 տոկոսը նշել է՝ ոչ մեկին չի ընտրելու։

***

Gallup international association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հոկտեմբերի 24-30-ն իրականացված հարցման արդյունքները. Հայաստանը պե՞տք է գնա նոր զիզումների Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների համար: Հարցման մասնակիցների

90 տոկոսն ի պատասխան նշել է՝ ոչ, մենք այլևս ոչինչ չունենք զիջելու, 7 տոկոսը՝ այո, մենք այլընտրանք չունենք, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

***

Gallup international association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է «Հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ» թեմայով հարցման արդյունքները:

Պատկերը հետևյալն է.

8,3 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո,

17,5 տոկոսը՝ ավելի շուտ այո,

23,4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ,

41,2 տոկոսը՝ միանշանակ ոչ,

9,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հարցումներն անցկացվել են հոկտեմբերի 24-30-ը, հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի:

***

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»․ Gallup-ի այս հարցը ՀՀ քաղաքացիներին ուղղվել է 3 ամիս` մայիսին, հուլիսին և հոկտեմբերին։

Հոկտեմբեր ամսվա հարցման տվյալներով՝ քաղաքացիների 34,5 տոկոսը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, իսկ 57,6 տոկոսը՝ բացասական։

Հուլիս ամսին 35,1 տոկոսն է դրական գնահատել, իսկ բացասական՝ 54,8 տոկոսը։

Մայիս ամսին վարչապետի աշխատանքից գոհ է եղել 27,8 տոկոսը, և դժգոհ՝ 59,7 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more