ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսկապես, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալությունը։
Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։
«Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք», հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։
Իհարկե, մարդու շունչ է կտրվում անզորությունից, այս համատարած ուրացումից, ապազգային ու անհայրենիք տեսակից, բայց, եթե սրանք առանց մեղքի ու պատասխանատվության զգացումի Արցախի 75%-տվեցին, էլ ի՞նչ սպասես․․․
Հ․Գ․ Առանց բարոյական արժեքների ու կարմիր գծերի քաղաքականությունն ուրիշ հասցե ունի․․․»:
Դիտեք նաև՝