▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը հերքում է, որ ինքը գումար է գանձում՝ ռեկտորի անունը շահարկելով

Հայկական լրատվական կայքերում այսօր տարածվել է մի նամակ այն մասին, որ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, ԵՊՀ Գնումների հանձնաժողովի նախագահ Ալիկ Ղարիբյանը, ընդամենը 1,5 տարիլինելով ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, արդեն հասցրել է դառնալ զգալի ունեցվածքի տեր, տիրապետել թանկարժեք անշարժ և շարժական գույքի: Նամակի հեղինակը ներկայացել է  Կարեն Երևանցի ստորագրությամբ:  Նամակում, մասնավորապես, գրված է.

«Բավական է միայն նշել, որ այս երիտասարդին են պատկանում ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ, մասնավորապես, սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր և այլն:

Սակայն Ալիկ Ղարիբյանը միայն սրանով չի սահմանափակվում. նա հսկայական գումարներ է  աշխատում նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ` հայտնի ձևերով կազմակերպելով ուսանողների ընդունելությունը մայր բուհ:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ալիկ Ղարիբյանը գումարներ է գանձում նաև ընթացիկ քննական շրջաններում` օգտագործելով և շահարկելով ռեկտոր Արամ Սիմոնյանի անունը:

Հենց դա է պատճառը, որ աշխատակազմի ղեկավարի` հանրապետության մասշտաբներով միջին աշխատավարձով ապրող այս երիտասարդը նման ունեցվածքի տեր է դարձել»:

Նամակին կից ներկայացված է երկու լուսանկար, որոց կապակցությամբ հեղինակը գրել է. «ԵՊՀ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո, 1 տարվա ընթացքում, կառուցել է այսառանձնատունըԴավթաշենում և գնել այս շքեղ ավոտոմեքենան»:

Վերոհիշյալ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց է Ա. Ղարիբյանի հետ: Վերջինիս նշեց, որ նշված բնակարանը կառուցել են իր եղբայրն ու հայրը, ովքեր շինարարներ են, իսկ մեքենան եղբայրն է իրեն նվիրել: «Ինձ զրպարտում են, ես իհարկե կզբաղվեմ այդ խնդրով: Իսկ ինչ վերաբերում է ուսանողներից կաշառք վերցնելուն, այդ զրպարտոթյունը վնասում է իմ հեղինակությանը: Կարող եք ուսանողներից հարցնել, և նրանք կասեն՝ Ղարիբյանն ով է»,- նշեց ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը: Նա հավելեց, որ այն խոսակցությունը, թե ԵՊՀ-ում ինքը մի շարք բիզնեսներ, մասնավորապես՝ սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր, չի համապատասխանում իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more