▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի թիվ 48 մանկապարտեզի բակը կարծես անապատ լինի»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի (16-րդ թաղամաս) թիվ 48 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների թերությունների և բացթողումների մասին։ «Մանկապարտեզի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն թերություններն ակնհայտ են։ Բակը կանաչապատված չէ, ոռոգման համակարգ չկա, կարծես անապատ լինի»,- ասում է Դանիելյանը՝ նշելով, որ այս մանկապարտեզի բակի բարեկարգման համար երևանցիների գրպանից վճարվել է 113 մլն դրամ։
«Պարոնայք պատասխանատուներ, սա ցույց եմ տալիս, որ գաք ու շտկեք»,- հավելում է Դանիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more