▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 13-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչական տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 13-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։

shamshyan․com-ն է գրում ու նշում, որ ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը Երևանի բնակիչ 37-ամյա Լ․ Ա․-ն դիմել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 3-ին իրենց շենքի բակում իր 13-ամյա աղջկա նկատմամբ Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Ա․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում, կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։

Գ ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը հրավիրվել է տարածքային ոստիկանության բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։
Ոստիկանները հայտնաբերել են նաև կասկածյալ Գ․ Ա․-ին, ով կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․Ա․-ն երեխայի մորաքրոջ ամուսինն է։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փրձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more