▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 27-ամյա երիտասարդը Hyundai-ով ոստիկանական ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել է փախուստի

Երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի է ունեցել մարտաֆիլմ հիշեցնող դեպք:

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել են վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ե Ն. Պետրոսյանը, ով 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Ն. Պետրոսյանը ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել է փախուստի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզման մեջ է 2019 թ.-ի հոկտեմբերից իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Պետրոսյանին և նրա վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more