▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ավտոմեքենան վարելիս վարորդը հանկարծամահ է եղել և բախվել պատին

Ողբերգական ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին. վարորդին հայտնաբերել են մահացած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more