▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը։

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը, Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Ա-ին։

Վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող աստիճանավանդակն ու երկաթյա մահակը։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more