▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Skoda-ի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, որը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի 712 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը իր վարած նշված ավտոմեքենայով Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի, որը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Ըստ կայքի՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more