▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում ծեծի է ենթարկվել 5-րդ հեռուստաալիքի փոխտնօրենը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ, 43-ամյա Արմեն Անդրեասյանն է, ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծի է ենթարկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անդրեասյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է 5-րդ հեռուստաալիքում՝ որպես փոխտնօրեն:

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more