▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Հայաստանը կասեցնի կոնցեսիոն պայմանագիրը, ապա հարկադրված կլինի վերադարձնել մեր կատարած ներդրումային միջոցները․ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն

«Ռուսական երկաթուղիներ»-ն իրավունք ունի ակնկալելու, որ Հայաստանի երկաթուղային ցանցում կատարված ներդրումային միջոցները կվերադարձվեն, եթե Երևանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը կամ փոխի դրա պայմանները»,- հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը․ Փաշինյանը չէր բացառել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից հայկական երկաթուղիների շահագործման հարցը կարող է քննարկվել արբիտրաժային դատարանում, Հայաստանն էլ կարող է տարեկան 2 միլիարդ դոլար պահանջել։ Ավելի վաղ էլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երրորդ երկիր կարող  է ձեռք բերել հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը։

«Այսպես, թե այնպես, կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները սահմանված են կոնցեսիոն պայմանագրում, որի մի կողմն էլ հանդիսանում է  Հայաստանի կառավարությունը։ Մենք մտադիր ենք խստորեն պահպանել պայմանագիրը, բայց եթե հայկական կողմը դիտարկում է դրա կասեցման կամ պայմանների փոփոխման հարցը, ապա մենք էլ իրավունք ունենք ակնկալել մեր կողմից կատարված ներդրումների վերադարձ»,- այս առնչությամբ ասել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more