▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Եթե ինձ մերժեք, Աննան կգա» վիճակ է»․ Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եթե ինձ մերժեք, Աննան կգա․ նոր հեշթեգ․

Մի այսպիսի վիճակ է։ Հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ ողջ ժողովրդի կոկորդին է հասել Փաշինյանի գոյության դանակը։ Ուզում են ժամ առաջ նա հեռանա։ Մի բայց կա։

Վերջին շրջանում Փաշինյանն ավելի շատ է ուզում, որ ինքը հեռացվի։ Տափակ, բովանդակազուրկ գրառումներ է անում՝ հասկանալով, որ դրան հետևելու է հայհոյանքը, նզովքը։

Ինքը ժողովրդի ատելության վրա անընդհատ բենզին է լցնում, չի թողնում, որ կրակը հանգչի։

Օրինակները մեկը չեն, հարյուրը չեն, հազարը չեն։

Ամեն անգամ, երբ Փաշինյանն իր դեմ արշավ է սկսում, մտածում եմ՝ լավ, այս մարդն իրենից ի՞նչ է ուզում»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more