▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմի աշխատողը գյուղերի գազն անջատում ա ու ասում ՝ ինչու՞ եք Նիկոլի դեմ բողոք եք անում»․ Վարդան Ղուկասյան

«Նորաշեն, Վերին Արտաշատ, Դիմիտրով, Մխչյան և այլ գյուղերի գազամատակարումը  դեկտեմբերի 13-ի առավոտվանից մինչև երեկոյան 19.30 անջատված է եղել՝ պատճառն, ըստ ինձ բողոքող քաղաքացիների,  եղել է այն, որ այդ գյուղերի բնակիչները դրանից մեկ օր առաջ փակել էին Երևան-Արարատ մայրուղին։ Գազի գրասենյակի ղեկավար Արթուր Ասկարյանը գազամատակարումը վերականգնելու հրահանգ է տվել միայն այն բանից հետո, երբ նշված գյուղերի տղամարդիկ այցելել են Վեդու գրասենյակ ու ստիպել, որ իրենց բնակավայրերի  գազամակատակարումը վերականգնվի»,-նշել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ընթացքում ու ավելացրել է․ «Փաստորեն, Գազպրոմի պատասխանատուն քիթը խոթում է քաղաքականության մեջ ու բնակիչներին ասում ա՝ ինչու՞ եք Նիկոլի դեմ բողոք եք անում»։

Վարդան Ղուկասյանն անդրադարձել է նաև լուրին, թե Գազպրոմը 500 հոգի է կրճատել, ավելացնելով, որ եթե այդքան հաստիքային ավելցուկ են ունեցել ՝  այդքան տարիներ ինչու՞ էին պահել,  և  համոզմունք է հայտնել, որ դա ստիպված  արել են այն բանից հետո, երբ  ինքը  բարձրաձայնել է, որ Գազպրոմի 7000 հոգանոց  հաստիքացուցակն ուռճացված է և այնտեղ կան ստվերային ու մութ մասեր։

Տեսանյութն՝ առանց մեկնաբանության՝ ստորև․

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more