▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գետի հունը բարձրացել է եւ քշել կնոջը` ինչի հետևանքով վերջինս մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի  բացման արդյունքում, տեխնիկայի անվտանգության կամ աշխատան­քի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու ան­ձի կող­մից դրանց խախտելու հետևանքով, տեղի է ունեցել ջրի հունի բարձրացում, որի ընթացքում վերը նշված հանգույցից շուրջ 800 մետր հեռավորության վրա` Լոռու մարզի Շնող-Քարկոփ գյուղերի միջանկյալ հատվածով հոսող Դեբեդ գետն անցնելիս՝ Ս. Վարդանյանին և նրա մորը` Ռ. Վերմիշյանին, գետը քշել է, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեա­կան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով Ռ.Վերմիշյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

Գետի հունը բարձրացել է եւ քշել կնոջը. պատճառը գետի վրայի ջրատարի հանգույցը բացելն է եղել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more