▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում 40-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել. մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել:

shamshyan.com-ի  հաղորդմամբ, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սեւանի գաի պոստից» մինչեւ Սեւանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վթարների հետեւանքով տուժածներ կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more