Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներին գիշերը փորձել են խանգարել: Asekose.am-ի թղթակցի փոխանցմամբ` 5-10 րոպեն մեկ հայտնվել է ջրցան մեքենա և ջուր ցանելով` անցել է նստացույց անողների մոտով:Ողջ գիշեր քաղաքապետարանի առջևի գազոնի ոռոգան ջրցան սարքն աշխատել է` թրջելով խոտածածկույթը: Հայտնվել են տարբեր մարդիկ, այդ թվում նաև տրանսվիստիտներ և փորձել հունից հանել նստացույցի մասնակիցներին:
Asekose.am-ի թղթակցի տեսանյութի հենց առաջին կադրում ֆիքսվել է հեռացող տրանսվիստիտը:
Տեսանյութը և լուսանկարը` ASEKOSE.am-ի:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի առջև երեկվանից մեկնարկել և այժմ էլ շարունակվում է քաղաքացիական ակտիվիստների հայտարարած անժամկետ նստացույցը: