▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա փաստական տվյալներ են ձեռք բերվել Կորնիձոր համայնքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ կեղծ արձանագրության հիման վրա 2016 թվականին Կորնիձոր համայնքի արոտօգտագործողների միավորման նախագահ է նշանակվել հենց համայնքի ղեկավարը, որն իրեն ամրագրել է որպես միավորման միակ վարձու աշխատող։

Այնուհետև համայնքի կարիքների համար ձեռք բերված 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկան օգտագործել է անձնական կարիքների համար։ Մասնավորապես, 2017-ից 2018 թվականների ընթացքում իրեն և այլ անձանց պատկանող վարելահողերում համայնքին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով կատարվել են մի շարք աշխատանքներ։ Բացի այդ, հիշյալ ժամանակահատվածում Կորնիձոր համայնքի ղեկավարը Տեղ համայնքի հետ կնքել է աղբահանություն իրականացնելու պայմանագիր և կատարված աշխատանքների դիմաց ստացած 4 միլիոն 960 հազար դրամից ավելի գումարը յուրացրել է։
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին՝ հետագա քննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more