▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 22-ամյա կրտսեր սերժանտը Nissan-ով մխրճվել է կցորդիչի մեջ և տեղում մահացել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 22-ամյա Վլադիսլավ Կուլակով, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետեւանքով Վ. Կ.-ն տեղում մահացել է:

 

 

 

 

 

 

 

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Նրանք ՌԴ զինվորականների հետ հատուկ տեխնիկայի եւ վերամբարձ կռունկի միջոցով կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից:

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ռուսական ռազմակայանի զինծառայող է, կրտսեր սերժանտ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more