▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը

Երեկ ՝ ապրիլի 8-ին, կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, այնուհետև փաթաթվել իրեն և տանջել, որ նա իր մոտ եղած ոսկեղենը փոխանցի իրեն:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել ոսկյա մատանին, իսկ ականջներից՝ ոսկե ականջօղերը, որից հետո դիմել են փախուստի:

Կայքի տեղեկություններով՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more