▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈւ-ն կպատասխանի համարժեք գործողություններով, մինչև Ադրբեջանը չհրաժարվի սադրանքներից

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղար Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է ադրբեջանական սադրանքներին.

«Օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:

Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա»:

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում հակառկորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը 2 վիրավոր ունի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more