Արդեն տեղեկացրել ենք, որ հայ օգտատերերը քվեարկություն էին կազմակերպել` պահանջելով, որ «Россия 1» հեռուստաալիքը և լրագրող Օլգա Սկաբեևան հրապարակային ներողություն խնդրեն` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին վիրավորելու համար:
Հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում մոտ տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրվող ՀՀ քաղաքացի վարորդ Հրաչյա Հարությունյանից Россия 1 հեռուստաալիքի և մասնավորապես Օլգա Սկաբեևայի կողմից հպարակավ ներողություն խնդրելու պահանջով կազմակերպված ստորագրահվաքին արդեն մասնակցել է 12.500 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ստորագրահավաքի նախաձեռնողը Նարեկ Ստեփանյանն է, ով տեքստում մասնավորապես շեշտել է, որ Россия 1 հեռուստաալիքի լրագրող Օլգա Սկաբեևան վիրավորել է վարորդին` մասնավորապես ասելով, թե ցուցմունքից հրաժարվելը կապված չէր նրա առողջական վիճակի հետ: Դրանից զատ` ըստ հեղինակի` Օլգա Սկաբեևան խախտել է լրագրողական էթիկայի կանոնները, ինչն անթույլատրելի է: Թույլ է տվել վիրավորական արտահայտություններ:
Ստորագրություններբ ուղարկվելու են Россия 1 հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը, որն արդարացիորեն շատերի զայրույթի պատճառն էր դարձել, արգելափակվել էր Հայաստանի համար:
Ստորև ներկայացնում ենք ռեպորտաժը: