▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Անժելա Սարգսյանը «սուրբ հոգի» ընդունելուց հետո գլխավոր դեր ստացավ. ՄԵԼ-ի ցուցակի մասին և ոչ միայն

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միացյալ երիտասարդական լիգա»-ի ներկայացրած ցուցակը, ըստ որի այնտեղ ընդգրկված 25 հայտնիները այս կամ այն աղանդի ներկայացուցիչներ են, մեծ աղմուկի  պատճառ է դարձել:  Ոմանք արդեն արձագանքել են՝ հերքելով իրենց՝ որևէ աղանդի ներկայացուցիչ լինելը:

ASEKOSE.am-ի  հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը նշել է, որ մկրտվել է Հայ Առաքելական եկեղեցում և իր՝ աղանդի ներկայացուցիչ լինելու լուրն անհեթեություն է որակել:

Այս պահի դրությամբ հերքող գրառումներով հանդես են եկել նաև դերասան Տիգրան Ներսիսյանը, Վահագն Գրիգորյանը և այլք:

Աղմկահարույց ցուցակի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Միացյալ երիտասարդկան լիգա»-ի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանի և Դանիել Պետրոսյանի հետ:

 Նշենք, որ «Միացյալ երիտասարդական լիգա»-ն արդեն մեկ տարի քայաքայիչ աղանդների դեմ պայքարող գործունեություն է ծավալում: Նշված փաստերն, ըստ մեր զրուցակիցների, կուտակվել են մեկ տարվա ընթացքում:

« Նախ նշեմ, որ մենք որևէ մեկին վիրավորելու նպատակ չենք հետապնդում: Մեկ տարվա ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ տեղեկություններ: Մեզ դիմել են մարդիկ՝ թե փաստերով, թե կասկածներով: Եղել են դեպքեր,  երբ մեզ հայտնել են, որ նշված անձանցից մեկին տեսել  են հավաքների ժամանակ: Ցուցակում կան մարդիկ, որոնց մասին տեղեկությունները հավաստի են, քանի որ  անհերքելի փաստեր ունենք, իսկ այն մարդկանց  մասին լուրերը,  որոնց անվան դիմաց գրված է ըստ տեղեկությունների,  ճշտման փուլում են դեռ»,- մեզ հետ զրույցում ասաց Դանիել Պետրոսյանը:

Աղմկահարույց ցուցակի հրապարակումից հետո «ՄԵԼ»-ն արդեն մի քանի զանգեր է ստացել:

Սևակ Հովհաննիսյանի խոսքով.

«Այսօր  մեզ զանգահարել է երգչուհի  Էմիի իրավաբանը, նաև մայրը, ինչպես նաև դերասան Տիգրան Ներսիսյանի կինը,  ովքեր  շեշտել են, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են»:

Համանախագահները նշեցին, որ որևէ մեկին զրպարտելու, նրանց  բարի համբավը արատավորելու նպատակ չեն հետապնդում և եթե պարզվի, որ նշված անձինք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են, միայն ուրախ կլինեն:

«Եթե պարզվի, որ ցուցակում ընդգրկած անձանցից որևէ մեկը աղանդի հետևորդ չէ, և եթե վնասել ենք որևէ մեկի բարի համբավը,  պատրաստ ենք հերքող հայտարարությամբ հանդես գալ ինչու ոչ՝ նաև հրապարակավ ներողություն խնդրել»,- տեղեկացրեց Սևակ Հովհաննիսյանը:

Դանիել Պետրոսյանի համոզմամբ՝ հայտնի մարդկանց ընդգրկված լինելը նման կառույցներում վտանգներ է պարունակում, քանի որ նրանց կարող են հետևել.

«Եթե հիշում ենք, երգիչ  Մհերը բացահայտ ասում էր, որ «Կյանքի խոսքն» իրեն ֆինանասավորել է: Ասում էր՝  թող Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսավորեր: Բայց Հայ Առաքելական եկեղեցին դա բարեգործական ընկերություն չի, որ ֆինասավորի տեսահոլովակի նկարահանումը: Այնուամենայնիվ, նրան կարող են հետևել»,- ասաց Դանիել Պետրոսյանը՝ հավելելով

«Մենք ուզում ենք հասարակությանը ներկայացնել, որ «Կյանքի խոսքն» թակում է  երգիչների, դերասանների, և հայտնի մարդկանց դռները: Վաղը մեր երկիրը կկանգնի մեծ վտանգի առաջ: Նրանք ունեն դավանաբանական և քարոզչական մեծ միջոցներ և կարողանում են հայտնի մարդկանց ներգրավել: Մեզ չի հետաքրքրում, թե որքան կկարդան այդ նյութը, մեր նպատակն է, որ հասարակությունը գտակցի՝ աղանդների դեմ պետք է պայքարենք  ազգովի: «Կյանքի խոսք»-ն արդեն դերասանական դպրոցներ ունի: Այնտեղ դերասաններ են հաճախում:  Գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր դերասան, երգիչ լինելով՝ առաջ են գնացել միանգամից: Չգիտեմ, դա որքանով էր կապված աղանդի հետ, սակայն  հիշենք, թե ինչպես էր  Անժելա Սարգսյանն ասում՝  երբ «սուրբ հոգի» ընդունեցի,  սկսեցի գլխավոր դերեր ստանալ:

Հարցին թե ինչպես են վերաբերվում դերասանների հերքող գրառումներին, որոնց մեջ նաև վիրավորանք կա, Սևակ Հովհաննիսյանը պատասխենց.

«Մենք չենք նեղանում որևէ մեկից: Կրկին շեշտեմ՝ եթե պարզվի, որ որևէ մեկը աղանդի հետևորդ չէ, մենք պատրաստ ենք ներողութուն խնդրել: Իսկ իրենք իրենց վիրավորանքների համար ներողություն կխնդրեն թե ոչ, մեզ քիչ է հուզում: Մեզ շատերն են ճանաչում:Հարգելի դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ցուցակում ոմանց անունների դիմաց նշված է՝ ըստ տեղեկությունների: Դա առիթ չէ մեզ վիրավորելու»:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more