▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությունը բեմականացված էր․ կնոջը սպանել էր․ ոստիկանության մանրամասները

Հունվարի 22-ին՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել ննջարանում, որտեղ հայտնաբերվեց հակի թել և դանակ, որով ամուսինը իբրև կտրել էր թելը և փորձել օգնություն ցույց տալ կախված կնոջը։ Ինչո՞ւ իբրև։ Տավուշի ոստիկանները տեղում պարզեցին, որ ինքնասպանությունը բեմականացված էր։

Նախնական տվյալներով՝ խանդի հողի վրա 31-ամյա տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար։ Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուն պես սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից ժամեր անց՝ արդեն հունվարի լույս 23-ի գիշերը, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more