▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկին չափերը լրիվ անցել է. այս անպատկառն առաջարկում է Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնել

Ժիրինովսկին չափերը լրիվ անցել է. այս անպատկառն առաջարկում է Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնել

Ռուսաստանը Ղրիմը դեռ չմարսած խոսում է այլ տարածքների' Ռուսաստանին միանալու հեռանկարի մասին: Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին այդ կապացությամբ ասել է մասնավորապես հետևյալը. «Հյուսիսային և Հարավային Օսեթիան նույն ազգն է' Օսեթիան: Նրանք կարող են միավորվել և Ռուսաստանի կազմի մեջ մտնել: Աբխազիայում ևս կարելի է հանրաքվե անցկացնել, և այդ երկրամասը ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա այն երբևէ լուծում չի ստանա: Այդ իսկ պատճառով խնդրի միակ լուծումն այն կլինի, որ Լեռնային Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Այս կերպ հայերը չեն նեղսրտի, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել խնդրի հետ»: Ժիրինովսկին նաև ավելի հեռուն է գնացել և ասել, որ նախկին ԽՍՀՄ բոլոր տարածքները ցանկության դեպքում կարող են մտնել Ռուսաստանի կազմի մեջ:

Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց նման նախաձեռնությամբ հերիք չէ հանդես է գալիս բարձրաստիճան պետական գործիչ դեռ մի բան էլ ՌԴ «լիբերալ-դեմոկրատական» կուսակցության նախագահը: Համաձայնեք, որ ռուս լիբերալները բավական հետաքրքիր «լիբերալ» հայացնքներ ունեն: Բնականաբար չհամաձայնելով Ժիրինովսկու առաջարկի հետ, որն ավելի շուտ սպառնալիքի է նմանավում' այնուամենայնիվ դժվար է չհամաձայնել, որ Արցախի հակամարտությունը, առնվազն մոտ ապագայում, հաստատ չի լուծվի: Հենց միայն այն պատճառով, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն այսօր չափազանց տարբեր են և ծայրահեղ, և ընթանում է հակահայկական, հայատյաց քարոզչություն մեր հարևան երկրում: Մի խոսքով Ադրբեջանի հետ լուծում մենք դժվար թե կարողանանք գտնել: Բայց սա բնավ չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է աջ-ձախ անեկսիայի ենթարկի վիճելի տարածքները և ներկայացնի որպես «լավություն» կամ էլ «գթասրտություն»:

Ի դեպ սա առաջին անգամը չէ, որ իր «հայամետ» հայացքներով հայտնի ռուս գործիչը անդրադառնում է Արցախին: Մի ժամանակ էլ Հայաստանին անուղղակիորեն սպառնացել էր, որ ռուսները կճանաչեն Արցախը և կմիացնեն Ռուսաստանին, եթե հանկարծ Հայաստանի մթքով անցնի շրջվել դեպի Արևմուտք: Կարծում եմ մեր «եղբայրական» պետության կողմից վերջերս այդքան էլ եղբայրական վերաբերմունքի չեն արժանանում:

Ռուսաստանը ի դեմս Ժիրինովսկու թերևս մի քիչ երազների գիրկն է անցել և վերջինինս թվում է, որ եկել է Ռուսական կայսրության զարթոնքի դարաշրջան: Ասեմ այսպես' Ռուսաստանն այսօր իրոք հզոր պետություն է և հաստատ 90-ականների Ռուսաստանը չէ, բայց այն, ո´չ Ռուսական կայսրությունն է, ո´չ էլ առավելևս Ստալինի Սովետական միությունը:

Այսօր սզբունքորեն հնարավոր է ստեղծել «Երկրորդ Սովետական միությունը», բայց վերականգնելՍովետական միությունն այն ձևաչափով, որը կանգուն մնաց շուրջ 70 տարի, հնարավոր չէ: Ասեմ թե ինչ նկատի ունեմ ասելով «Երկրորդ Սովետական միություն»: Կարծում եմ, որ տեսականորեն հնարավոր է ԵՄ-ին հակակշիռ Եվրասիական միության միջոցով ձևավորել վերազգային մի մարմին, որը խթան կհանդիսան պոստ սովետական, ինչպես նաև որոշ այլ պետությունների տնտեսական և քաղաքական շարունակական ինտեգրացիայի համար: Սակայն, ինչպես նշեցի սա հնարավոր է իրականացնել առայժմ տեսական հարթության վրա, քանի որ այս մասշտաբային և լուրջ ծրագիրը կյանքի կոչելու համար Ռուսաստանը դեռ պետք է կարողանա լուծել իր առջև դրված այսօրվա խնդիրները:

Հասկանալի է, որ ռուսների ախորժակը Ղրիմից հետո կարող է և մեծանալ, բայց դեռ «պոստղրիյան» ժամանակաշրջանը չէ, և թերևս մենք կկարողանանք Ղրիմի հարցը վերջնականապես լուծված համարել, այն ժամանակ, երբ մեր եղբայրական, ռազմավարական գործընկեր, Ռուսաստանը կկարողանա իր ներկայիս քաղաքականությունը կապված Ուկրաինայի հետ մարսել, իսկ մինչ այդ լավ կլիներ իրենց ավելի ադեկվատ պահեին:

Հայկ Թամրազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more