▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը

Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փամբակ գետում խեղդված 7-ամյա աղջիկը նախկին և այս իշխանության հանցավոր անգործության զոհն է։ Պետական բյուջեում միլիարդավոր դրամներ կան ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու համար, սակայն գումար չկա որպես կամուրջ ծառայող, կյանքեր կործանող մետաղյա մեծ խողովակը գետից հեռացնելու համար»։

info@asekose.am/095519696
Բլոգ more