▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատվին դաժան տանջանքների ենթարկած տղամարդը ձերբակալվել է

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես է մի տղամարդ տանջում կատվին: Սույն տղամարդը տեսանյութը հրապարակել էր համացանցում:
Այն բավականին մեծ ռեզոնանս էր ստացել: Նշենք, որ ըստ տարածված տեսանյութի՝ խոսքը Ավշար գյուղի բնակիչ Մարզպետ Գրիգորյանի մասին է: 

***

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀքրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Մարզպետ Ռազմիկի գրիգորյանը ձերբակալվել է։

ՆԳՆ-ից էլ հայտնել են հետևյալը.

«ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Արարատի մարզի Ավշար համայնքի 53-ամյա բնակչին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more