▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոշ գյուղում եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, թիակային շրջանի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը‚ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Մնացականյանն է, ով վնասվածքները ստացել է տանը՝ եղբոր՝ 33-ամյա Արթուր Մնացականյանի հետ վիճաբանության ժամանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more