▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Աշտարակի գերեզմանոցում. կա 1 սպանված, 1 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր ժամանած  ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին: Նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածն Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սամվել Պապյանը 2 անգամ կրակոց է արձակել Հակոբ Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան:

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more