▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում վեճն ավարտվել է կրակոցներով. հայտնաբերվել են պարկուճներ

Երեւանում, դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երեւանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել եւ հնչել են կրակոցներ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more