▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ եւ սպանություն Դիլիջանում. 32-ամյա տղամարդու մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել

Մոտ մեկ ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

ՀՀ ոստիկանությունից հարցին ի պատասխան հայտնել են, որ ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։

armtimes.com-ի տեղեկություններով, սպանվածը 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ թվում՝ թմրամիջոցների գործով: Ըստ նախնական տեղեկությունների, Խառատյանի վրա կրակել են ինքնաձիգից՝ այն պահին, երբ վերջինս մեքենան նստելիս է եղել: Սպանվածի մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more