▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում 36-ամյա ոստիկան է ինքնասպան եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: 

Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում տղամարդու դի կա կախված: 

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում: Ինքնասպանություն գործածը  աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more