▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում 3 տասնյակից ավելի քաղաքացիներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ

Արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարզի Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ:
Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են «Զեյթուն» ընկերության էկլերներից, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն ասել է, որ բուժվող հիվանդների վիճակը կայուն է, բարեբախտաբար՝ ծանր դեպքեր չեն արձանագրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more